ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ դատապարտել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժումն ու Ուկրաինայի տարածքի օկուպացումը:
«Միացյալ Նահանգները դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա կատարված ներխուժումն ու Ուկրաինայի տարածքի օկուպացումը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, ինչը լիովին հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, Ուկրաինայի հետ զինված ուժերի տեղակայման մասին 1997 թվականի պայմանագրի և 1994 թվականի Բուդապեշտի հուշագրի ներքո Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները: Այս գործողությունները վնաս են հասցնում Ուկրաինային, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Արտգործնախարար Քերրին իր հայտարարության մեջ տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Տուրչինովի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որտեղ վերջինիս վստահեցրել է Միացյալ Նահանգների վճռական աջակցության մեջ:
Միացյալ Նահանգները, բացի այդ, կոչ է արել Ուկրաինայի կառավարությանը «շարունակել, ինչպես արվել է այս ճգնաժամի ամբողջ ընթացքում, պահպանել բոլոր ուկրաինացիների իրավունքների պաշտպանությանը և երկրի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված հստակ դիրքորոշումը»:
Ջոն Քերրին իր ուղերձի մեջ նշել է, որ, ինչպես ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին ռազմակայաններ վերադարձնել իր ուժերը, զերծ մնալ միջամտությունից Ուկրաինայի այլ մասերում, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության պաշտպանության վերաբերյալ օրինական ցանկացած հարցի միջազգային միջնորդությունը:
«Ուկրաինայի ժողովուրդը միմիայն հետապնդում է իր ապագան խաղաղ, քաղաքական և կայուն եղանակով ձևավորելու իրավունքը: Այս վճռական պահին միջազգային համայնքը պետք է ամբողջական աջակցություն տրամադրի Ուկրաինայի ժողովրդին: Միացյալ Նահանգները կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին այնպես, ինչպես դա արվել է արդեն 22 տարվա ընթացքում՝ նրանց իրավունքները վերականգնելու հարցում», - եզրափակում է ԱՄՆ-ի արտգործնախարարի հայտարարությունը: