Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է Ղրիմում հանրաքվեին արագ արձագանքելուն


ԱՄՆ-ի Սպիտակ տունն ափսոսանք է արտահայտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ճգնաժամի լարվածության նվազեցման ուղղությամբ գործողություններ ընդունելու ցանկության բացակայությամբ

ԱՄՆ-ի Սպիտակ տունն ափսոսանք է արտահայտել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ճգնաժամի լարվածության նվազեցման ուղղությամբ գործողություններ ընդունելու ցանկության բացակայությամբ և հայտարարել է արագ արձագանքելուն պատրաստ լինելու այն դեպքում, եթե Ղրիմում մարտի 16-ին անցկացվելիք հանրաքվեն կայանա:

Այս մասին մամուլի հետ հանդիպման ընթացքում ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի ընտրել դիվանագիտական ուղիների միջոցով իրավիճակի լարվածության նվազեցման խաղաղ ճանապարհը: Մենք ցավում ենք այդ բանի համար: Տեսնենք, թե ինչպես է զարգանալու իրավիճակը գալիք մի քանի օրվա ընթացքում», - ասել է Քարնին:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի խոսնակի համաձայն, Վաշինգտոնը պատրաստ է «արձագանքելու այն դեպքում, եթե հանրաքվեն կիրակի օրը կայանա»:

Պատասխանելով այն հարցին, թե որքան արագ է իրականցվելու արձագանքը, Քարնին նշել է, որ այն կտրվի «բավականին արագ»:
XS
SM
MD
LG