Մատչելի հղումներ

Խայտառակություն, թե՞ ռասսայական խտրականություն


Աֆրո-ամերիկացիների կազմակերպություններից մեկի ղեկավար ընտված Ռեյչել Դոլեզալը, որը իրեն ներկայցնում էր իբրև սևամորթ ամերիկուհի, բացահայտվել է իր սպիատամորթ ծնողների կողմից:

Այս հակասական պատմությունը սկսվել էր անցյալ շաբաթ, երբ լրագրողը հարցրել էր Դոլեզալին, արդյոք նրա ծնողները սպիտակամորթ են, որին Ռեյչելը հրաժարվեց պատասխանել: Սակայն նրա սպիտամորթ ծնողները հաստատել են, որ նա իրենց դուստրն է, և ցուցադրել են նրա լուսանկարները:

Ռեյչելի հայրը հիասթափված է նրա նման վարքից. «Մենք դաստիարակել ենք մեր երեխաներին ճշմարտախոս լինելու պատգամով»:

Լարի և Ռութհեյն Դոլեզալները որդեգրել են մի քանի սևամորթ երեխաների: Ռեյչելի որդեգիր եղբայրները ասում են, որ նա աստիճանաբար է փոխել իր տեսքը:

Զաքարիան Ռեյչելի որդեգիր եղբայրն է. «Դա սկվեց մազերի ոճի փոփոխմամբ և ավելի մքացմամբ»: Եզրա Դոլեզալը նրա մյուս որդեգիր եղբայրն է. «Նա հիմա ամբողջապես փոխել է իր մաշկի գույնը»:

Ռեյչել Դոլեզալը ամուսնացել է սևամորթ տղամարդու հետ և ավարտել պատմականորեն Աֆրոամերիկացիների Հովարդի համալսարանը ԱՄՆ-ի մայրաքաղաքում, որտեղ նա բողոք էր ներկայացրել, որ իրեն խտրականության են ենթարկել, իբրև սպիտակամորթ ամերիկուհի: Գրեգ Քարը Աֆրոամերիկյան հետազոտությունների ֆակուլտետի դեկանն է, ըստ որի այս դեպքը մի շարք հարցեր է բարձրացնում ԱՄՆ-ում միջռասսայական հարաբերությունների շուրջ. «Նա բողոքել ներկայացնելով իրեն է հարուցել համալսարանի դեմ իբրև ռասայական խտրականության զոհ, որպես սպիտակ փոքրամասնության ներկայացուցիչ, իրականում օգտագործելով սպիտակամորթ լինելու հանգամանքը իբրև առավելություն»:

Ըստ Քարի՝ Դոլեզալի դեպքը հարցեր է հարուցում, ով է սպիտամորթ և ով՝ սևամորթ ԱՄՆ-ում: Սակայն այս խայտառակ պատմության ծավալման ժամանակ Աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, որը 1908 թ-ին հիմնադրվել է սպիտակամորթ ամերիկացիների կողմից, հանդես եկավ ի պաշտպանություն Ռեյչելի.

Քորնել Ուիլյամս Բրուքս աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության կազմակերպության նախագահ. «Ավելի կարևոր է ոչ թե հեռուստաշոուն, այլ լուծելիք իրական խնդիրները և մարտահրավերները»:

Ով իրեն ինչ է պատկերացնում, դա իր անձնական գործն է, սակայն ռասսայական խտրականությունը դեռևս մնում է իբրև մարտահրավեր ԱՄՆ-ում:

XS
SM
MD
LG