Մատչելի հղումներ

Հարցաքննվել են թալիբների դիակներն անարգած զինծառայողներից երկուսը


Հարցաքննվել են թալիբների դիակներն անարգած զինծառայողներից երկուսը
Հարցաքննվել են թալիբների դիակներն անարգած զինծառայողներից երկուսը

ԱՄՆ-ի քննիչները հայտնել են, որ հայտնաբերել և հարցաքննել են «YouTube» կայքում հրապարակված տեսահոլովակում պատկերված այն զինծառայողներին, որոնք միզել են թալիբների դիակների վրա:

Հետաքննության մասին քաջատեղյակ ԱՄՆ-ի ծովային հետևակի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հայտնել են, որ թալիբների դիակներն անարգած չորս զինծառայողները ծառայություն են անցել Հյուսիսային Կարոլինա նահանգի «Քեմփ ԼեԺոն» ռազմակայանից Աֆղանստան գործուղված՝ մեկ հազար զինծառայող ունեցող գումարտակի կազմի մեջ: Գումարտակը վերջերս է ավարտել Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում իր հերթական գործուղումը, որի ընթացքում թալիբների հետ ունեցած բախումների հետևանքով զոհվել է գումարտակի յոթ զինծառայող:

Պաշտոնատար անձանց համաձայն, տեսանյութում պատկերված զինծառայողները ընդգրկված են եղել գումարտակի դիպուկահարների ստորաբաժանման կազմում:

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետային և արտգործնախարար Հիլարի Քլինթընին, խիստ դատապարտել են տեսանյութում պատկերվածը:

Պաշտպանության նախարար Պանետան «բացարձակապես ողբալի» է անվանել զինծառայողների արարքը:

Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատար, գենելար Ջոն Ալենն իր զայրույթն է արտահայտել տեսանյութի կապակցությամբ՝ ասելով, որ արարքի մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության:

Տեսանյութում պատկերված միջադեպում ծովային հետևակի ծառայողների ներգրավված լինելը հաստատելու դեպքում նրանք կարող են մեղադրվել պատերազմական հանցագործություն կատարելու մեջ՝ ռազմական գործողությունների ընթացքում սպանվածների դիակների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով:

XS
SM
MD
LG