Մատչելի հղումներ

Լազերային նոր զենք՝ ԱՄՆ-ի նավատորմին


Նոր զենքի միջոցով հնարավոր կլինի խաթարել թշնամու փոքր նավերի և հետախուզական անօդաչու օդանավերի աշխատանքը

ԱՄՆ-ի ռազմական նավատորմը մշակել է լազերային նոր զենք, որը նախատեսված է ինչպես օդից, այնպես էլ ծովից հարձակումները հետ մղելու համար:

Միացյալ Նահանգների ռազմական նավատորմի կողմից տարածված տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես, նոր զենքի կիրառմամբ, խփվում անօդաչու մի օդանավ:

Նոր զենքի միջոցով հնարավոր կլինի խաթարել թշնամու փոքր նավերի և հետախուզական անօդաչու օդանավերի աշխատանքը:

Ռազմական նավատորմի պաշտոնյաների համաձայն, լազերի յուրաքանչյուր կրակոցի գինը պակաս կլինի մեկ դոլարից, ինչը շատ ավելի ցածր է, քան մեկ հրթիռի արձակման արժեքը:

Լազերային նոր զենքը կտեղադրվի ԱՄՆ-ի դեսանտային մեծ նավերի վրա, որոնք Պարսից ծոց կուղարկվեն 2014 թվականին:
XS
SM
MD
LG