Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու դիմողների ցուցանիշն ամենացածրն է 6 տարվա ընթացքում


Տնտեսագետների համաձայն, այս տվյալները վկայում են Միացյալ Նահանգներում աշխատաշուկայի աստիճանական բարելավման մասին

Միացյալ Նահանգներում գործազրկության նպաստ ստանալու համար դիմում ներկայացնողների թիվը հասել է վեց տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում ասված է, որ յուրաքանչյուր շաբաթ նպաստներ ստանալու համար դիմողների թիվը նվազել է միջինում 6 հազարով՝ համեմատած անցյալ ամսվա տվյալների հետ:

Այս ցուցանիշն իր հերթին իջեցրել է գործազրկության նպաստների համար դիմողների ամենշաբաթյա ցուցանիշը՝ հասցնելով այն 335 500-ի: Այս ցուցանիշն ամենացածրն է 2007 թվականից:

Տնտեսագետների համաձայն, այս տվյալները վկայում են Միացյալ Նահանգներում աշխատաշուկայի աստիճանական բարելավման մասին:

Միացյալ Նահանգներում գործազրկության մակարդակը վերջերս նվազել է մինչև 7,4 տոկոս, սակայն դեռևս զգալիորեն բարձր է հինգից վեց տոկոս կազմող գործազրկության մակարդակից, որը համարվում էր նորմալ վերջին մի քանի տասնամյակի ընթացքում:
XS
SM
MD
LG