Եմենի անվտանգության ուժերը հայտնել են երկրում Միացյալ Նահանգների դեսպանության վրա կատարված հարձակման հետևանքով դեսպանատանը պահակային ծառայություն իրականացնող անվտանգության ուժերի ծառայողներից մեկի մահվան մասին:
Պաշտոնական տվյալների համաձայն, հարձակվողները դեսպանատան կողքով մոտոցիկլետի վրա անցնելիս կրակ են բացել մի մեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվում էր անվտանգության ուժերի ծառայողը: Հարձակվողներին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից:
Ըստ պաշտոնյաների, հարձակումը նման էր «ալ-Քաիդա»-ի կողմից իրականացվող հարձակումների, սակայն դեռևս անհնար է որոշել, թե որ խմբավորումն է կանգնած այս հարձակման հետևում:
ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներից մեկի համաձայն, հարձակումը «խորը վիշտ է» պատճառել ԱՄՆ-ում: Պաշտոնյայի խոսքով՝ Միացյալ Նահանգներն աշխատում է Եմենի իշխանությունների հետ:
Եմենի կառավարությունը փորձում է վերահաստատել վերահսկողությունն «ալ-Քայիդա»-ի Եմենի մասնաճյուղի կողմից անցյալ տարի երկրի հարավում գրավված տարածքների նկատմամբ:
Զինյալները, բացի այդ, իրականացրել են երկրի պաշտոնյաների դեմ ուղղված՝ ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված մի շարք պայթյուններ և ահաբեկչական այլ գործողություններ: