Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 24-ին ընդունել է ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:
Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են պատվիրակության կազմում Հայաստան ժամանած կոնգրեսականներ Էլիոթ Լանս Էնգելը, Դեյվիդ Սիսիլինին և Լոյիս Ֆրենկելը։
«Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում և ընդգծել, որ ԱՄՆ-ի կոնգրեսականների այցը Հայաստան այսօր՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, և հանդիպումը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում առանձնահատուկ խորհուրդ ունի», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: - «Սերժ Սարգսյանի խոսքով, դա առաջին հերթին ակներև վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը միայնակ չէ իր համազգային ողբերգության մեջ, ինչը մեր ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի»:
Հայաստանի նախագահը հանդիպման ընթացքում երախտագիտություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանի բարեկամներին, այդ թվում՝ Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի օրը անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը հայ ժողովրդի կողքին լինելու և 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը և ամրապնդմանը տարիներ շարունակ աջակցելու, ինչպես նաև մեր տարածաշրջանում կայունության պահպանմանը նպաստելու, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում ակտիվ ներգրավվածության համար: Նախագահ Սարգսյանը, բացի այդ, ԱՄՆ-ի կոնգրեսականներին վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու խորացնել և զարգացնել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և նրա գլխավորած պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ դեմոկրատական, և՛ հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը», - ասված է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Կոնգրեսական Էդ Ռոյսի խոսքով, «եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե պատմության դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են»:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է:
ԱՄՆ-ի կոնգրեսականները Հայաստանի նախագահի հետ ունեցած հանդիպմանը պատրաստակամություն են հայտնել շարունակելու իրենց ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին, տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին» - ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակության հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ: