ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները «կոտրել են» անհատական տեղեկությունների առցանց անվտանգությունն ապահովող ծածկագրերը:
Նման ծածկագրերն աշխարհում միլիոնավոր մարդիկ օգտագործում են իրենց անհատական տեղեկությունները, էլեկտրոնային նամակագրությունը և առցանց կատարվող գործարքների մասին տեղեկությունները պաշտպանելու նպատակով:
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթղթերի համաձայն, ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալությունն ու Մեծ Բրիտանիայի «GCHQ» հետախուզական կազմակերպությունը, աշխատելով համատեղ, ի չիք են արել համացանցային ընկերությունների կողմից իրենց հաճախորդներին տրվող երաշխիքներն առ այն, որ վերջինիս հաղորդագրություններն ու անհատական տվյալներ պարունակող գրառումները գաղտնի կմնան:
Սնոուդենի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, անվտանգության գործակալությունները համագործակցել են համացանցային ընկերությունների հետ, ինչի արդյունքում վերջիններս «պահուստային ելք» կամ «գաղտնի անցք»՝ «բեքդոր» և «թրեփդոր» անվանումները կրող «թույլ տեղեր» են թողել ծածկագրման համար օգտագործվող առևտրային ծրագրակազմում:
Փաստաթղթերի համաձայն, ԱՄՆ-ի ԱԱԳ-ը տարեկան մոտ 250 միլիոն դոլար է ծախսել այս նպատակներով, մինչդեռ Մեծ Բրիտանիայի անվտանգության գործակալությունը փորձում էր գտնել «Yahoo», «Google», «Hotmail» և «Facebook» ընկերությունների ծածկագրված տեղեկատվական հոսք մուտք գործելու եղանակներ:
ԱՄՆ-ի պաշտոնյաները սակայն պնդում են, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի կողմից իրականացված հետախուզական աշխատանքների միակ նպատակն ահաբեկիչների դեմն առնելն է: