Օսամա բին Լադենի փեսան, որը ժամանակին հանդես էր գալիս որպես «ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման խոսնակ, ձերբակալվել է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից և բերվել Նյու Յորք, որտեղ և կանցկացվի նրա դատավարությունը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնյաների համաձայն, ուրբաթ օրը նրան Միացյալ Նահանգների քաղաքացիներին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեղադրանքներ կներկայացվեն:
ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էլիք Հոլդերի խոսքերով, բին Լադենի փեսայի ձերբակալությունը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները վճռական է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի և Վաշինգտոնի ուղղությամբ իրականացված հարձակումների հետևում կանգնած անձանց պատասխանատվության ենթարկելու գործում:
Հանրապետական սենատորներ Լինդսի Գրեհեմն ու Քելի Այոթն ասել են սակայն, որ նախագահ Օբամայի վարչակազմը, բին Լադենի փեսա Սուլայման Աբու Ղայիթին Նյու Յորք բերելով, սխալ է կատարել: Սենատորների համոզմամբ, նա պետք է ուղարկվեր Կուբայում գտնվող «Գուանտանամո Բեյ» կալանավայր՝ լրացուցիչ հարցաքննության ենթարկվելու համար, իսկ փոխարենը Աբու Ղայիթն այժմ գտնվում է ամերիկյան իրավական համակարգի պաշտպանության ներքո, ինչին վերջինս արժանի չէ:
Այս ընթացքում Թուրքիայի որոշ լրատվամիջոցներ հայտնել են այն մասին, թե Աբու Ղայիթը ձերբակալվել էր Անկարայում գտնվող շքեղ հյուրանոցներից մեկում, որից հետո տեղափոխվել Հորդանան, որտեղ և փոխանցվել էր ԱՄՆ-ի հետախուզության ծառայությունները: Թուրքիայի պաշտոնյաները սակայն հրաժարվել են այս հաղորդագրությունների շուրջ մեկնաբանություններ ներկայացնելուց: