ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում այսօր կանցկացվի հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 2013 թվականի նիստը:
Նիստի ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունը կներկայացնեն Եվրոպական հարցերով փոխարտգործնախարար Էրիկ Ռուբինը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դենիել Ռոզենբլումը:
Հանդիպմանը ներկա կգտնվեն նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ-ի ՄԶԳ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը:
Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանի արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի ու բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Հանդիպմանը ներկա կլինի նաև ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը:
«Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբը ամենամյա նիստերի միջոցով աշխատում է խորացնել տնտեսական հարցերի շուրջ հայ-ամերիկյան երկխոսությունը՝ երկու երկրների միջև առևտուրն ու ներդրումների կատարումն առաջ քաշելու նպատակով», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ: