Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է Հալեպի համալսարանի ուղղությամբ իրականացված հարձակումը


«Ցավակցություն ենք հայտնում նրանց, ում խորը վիշտ է պատճառել այս անմիտ ողբերգությունը»

«Միացյալ Նահանգները զայրացած է Սիրիայի վարչակարգի կողմից Հալեպի համալսարանի ուղղությամբ իրականացված հարձակումով, որի հետևանքով, ըստ հաղորդագրությունների, զոհվել է ավելի քան 80, վնասվածքներ ստացել՝ 150 մարդ»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը, որը, վկայակոչելով ականատեսներին, ասել է, որ Սիրիայի կառավարական օդուժը հարված է հասցրել համալսարանի մոտակայքում գտնվող շինությունների ուղղությամբ:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, այս ողբերգության զոհերի հիմնական մասը կազմել են ուսանողներն ու համալսարանի տարածքում ապաստան գտած ներքին տեղահանված անձինք: Դատապարտում ենք խաղաղ անզեն բնակչության ուղղությամբ իրականացված հարձակումը և շարունակում ենք շեշտել, որ անօրինական սպանություններ և միջազգային օրենսդրության այլ խախտումներ իրականացնողները կնույնականացվեն և պատասխանատվության կենթարկվեն», - ասել է Նուլանդը:

«Ցավակցություն ենք հայտնում նրանց, ում խորը վիշտ է պատճառել այս անմիտ ողբերգությունը», - եզրափակում է ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդագրությունը:
XS
SM
MD
LG