Մատչելի հղումներ

Հայաստանն անդամակցել է Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեին


Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպման ընթացքում դեկտեմբերի 17-ին անցկացվել են կոմիտեի անդամների ընտրություններ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում դեկտեմբերի 16-ից 17-ն անցկացվել է Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին անցկացվել են Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները:

«Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG