Միավորված ազգերի կազմակերպության միջուկային ոլորտի վերահսկողությամբ զբաղվող գործակալության ղեկավարը երկուշաբթի օրը պահանջել է, որ Իրանն «առանց որևէ ձգձգումների» մուտքի իրավունք տրամադրի ՄԱԿ-ի տեսուչներին դեպի այն ռազմակայան, որտեղ, ըստ տեսուչների, Իրանը կարող էր անցկացրած լիներ միջուկային զենքի մշակման հետ կապված փորձեր:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկաի Ամանոն, արտահայտելով Իրանի կողմից համագործակցության բացակայությամբ առաջացրած իր հիասթափությունը, ասել է, որ գործակալությանն անհրաժեշտ է «գնահատական տալ» Փարչին ռազմակայանում իրականացված գործողություններին:
ԱՄՆ-ի հետազոտական կազմակերպություններից մեկը դեռևս մայիս ամսին ձեռք է բերել արբանյակային պատկերներ, որոնք վկայում էին Իրանի իշխանությունների կողմից Փարչին ռազմակայանում իրականացված միջուկային փորձարկումների հետքերը քողարկելու փորձերի հնարավորության մասին:
Իրանի իշխանությունները սակայն անհիմն են անվանել Փարչինում միջուկային զենք մշակելու մասին ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակներ է հետապնդում:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի համաձայն, չնայած ՄԱԿ-ի կողմից ռազմակայան մուտք տրամադրելու պահանջներին, Իրանի ներկայացուցիչների հետ հունվար ամսից անցկացվող բանակցությունները որևէ իրական արդյունքների չեն հանգեցրել:
Եվրամիության պետություններն անցյալ շաբաթ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանի կողմից միջուկային ծրագիրը չդադարեցնելու պատճառով նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ ձեռնարկել այս պետության նկատմամբ:
Իրանի իշխանությունները կիրակի օրը սակայն քննադատության են ենթարկել Եվրոպական Միության կողմից նման ծրագրերի քննարկումը՝ «անպատասխանատու» անվանելով դրանք: Արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստն իր հայտարարության մեջ «անարդյունավետ» և «անգործածական» է անվանել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները: