«Աֆղանստանում այս տարվա առաջին կեսի ընթացքում առաջին անգամ նվազել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը»:
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Աֆղանստանի գրասենյակը, որի համաձայն քաղաքացիական անձանց շրջանում զոհերի 80 տոկոսի համար պատասխանատու են հակակառավարական տարրերը, իսկ զոհերի հիմնական մասը տեղի է ունենում հիմնականում ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառման հետևանքով:
«Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի ուժերի գործողություններին կարելի է վերագրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի 10 տոկոսը, իսկ մնացած 10 տոկոսը կարելի է վերագրել ցանկացած կողմի գործողություններին», - նշել է Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը, որի ներկայացուցիչ Նիկոլաս Հեյսոմն ասել է, թե կազմակերպությունը ողջունում է զոհերի թվի նվազման մասին լուրերը, սակայն Աֆղանստանի խաղաղ բնակիչների զոհերի թիվը դեռևս մնում է տագնապալի մակարդակի վրա:
Խաղաղ բնակիչների շրջանում վերջին զոհերի մասին հաղորդագրությունները ստացվել են չորեքշաբթի օրը: Աֆղանստանի պաշտոնյաների համաձայն, ինքնասպան մի զույգ ահաբեկիչներ հարձակում են գործել երկրի Քունար նահանգի մայրաքաղաքում պարեկային ծառայություն իրականացնող ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա: Հարձակման հետևանքով զոհվել է դաշինքի երեք զինծառայող, սակայն եղել է նաև քաղաքացիական մեկ զոհ:
ՆԱՏՕ-ի կողմից տարածված հաղորդագրությունը հաստատել է այս լուրերը, սակայն որևէ լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել:
Հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները: