Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Սիրիայի դեմ հարվածները կխորացնեն քաղաքացիական պատերազմը»


ՄԱԿ-ի գլխավոր ը զգուշացրել է աշխարհի պետությունների առաջնորդներին Սիրիայի ուղղությամբ «չմտածված» ռազմական գործողություններ իրականացնելու անթույլատրելիության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը զգուշացրել է աշխարհի պետությունների առաջնորդներին Սիրիայի ուղղությամբ «չմտածված» ռազմական գործողություններ իրականացնելու անթույլատրելիության մասին՝ նշելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի սաստկացման:

Այս հայտարարությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել ուրբաթ օրը «Մեծ քսանյակի» հանդիպման շրջանակներում անցկացվող՝ մարդասիրական հարցերին նվիրված հանդիպման ընթացքում:

ՄԱԿ-ի ղեկավարը զգուշացրել է հակամարտության հետագա ռազմականացման անթույլատրելիության մասին՝ շեշտելով, որ ռազմական հարվածները կարող են առաջացնել լուրջ և աղետալի հետևանքներ և ավելացնել կրոնական հողի վրա բռնությունների վտանգը:

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող «Մեծ քսանյակի» հանդիպմանը մասնակցում է նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմին, որն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով խաղաղության համաժողովի կազմակերպման անհրաժեշտությունն առաջ քաշելու գործում:
XS
SM
MD
LG