ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի համաձայն, Աֆղանստանում ափիոնի աճեցումը հասել է ռեկորդային մակարդակների:
ՄԱԿ-ի այս գործակալության կողմից չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, Աֆղանստանում ափիոնի աճեցման համար հատկացված տարածքն ընդլայնվել է՝ հասնելով 209 հազար հեկտարի, ինչը գերազանցում է 2007 թվականին գրանցված ցուցանիշը, որը կազմում էր 193 հազար հեկտար:
Գործակալության համաձայն, այս տարի հավաքվել է 5500 մետրիկ տոննա ափիոնի կակաչի բերք՝ գրեթե 50 տոկոսով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը:
Կազմակերպության զեկույցում նշված է, որ ավելացնելով ափիոնի աճեցման ծավալները՝ գյուղացիները փորձում են պաշտպանվել ապագայում սպասվող անորոշությունից, որը կարող է վրա հասնել՝ 2014 թվականին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների դուրսբերումից հետո:
«Կարճաժամկետ կանխատեսումները դրական չեն», - ասել է Աֆղանստանում ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Ժան-Լյուկ Լեմայեն՝ հավելելով. «Անօրինական տնտեսությունը զարգանում է՝ ըստ էության իր կարևորությամբ փոխարինելով օրինական տնտեսական գործունեությունը»:
Աֆղանստանում ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի ղեկավարի համաձայն, այս տարի Աֆղանստանում աճեցրած ափիոնը կարող է կազմել աշխարհում այս նյութի մատակարարման 90 տոկոսը: