Ուկրաինայի արևելքում հինգշաբթի օրը մեկնարկել են կատաղի մարտերը Ուկրաինայի անվտանգության ուժերի և ռուսաստանամետ անջատողականների միջև:
Ուկրաինայի ռազմական աղբյուրների համաձայն, երկու կողմերը կիրառում են հրասայլեր, սակայն այս հաղորդագրությունները դեռևս չեն հաստատվել:
Հաղորդագրությունների համաձայն, կատաղի մարտեր են սկսվել վաղ առավոտյան Կրասնի Լիման բնակավայրի մոտակայքում, որն այս ամիս ավելի վաղ անցել էր կառավարական ուժերի վերահսկողության ներքո: Ռուսաստանամետ անջատողականներն ըստ էության այս հատվածում փորձում են ճեղքել Ուկրաինայի կառավարական ուժերի պաշտպանական գիծը:
«Այս մարտը շատ ավելի լայնածավալ է, քան այն ամենը, ինչ տեղի էր ունեցել առաջ», - նշել են ռազմական աղբյուրները, որոնց համաձայն բախումներին մասնակցում են ռուսաստանամետ մոտ 4 հազար զինյալ:
«Հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են: Մարտն ընթանում է», - նշել է Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների խոսնակ Վլադիսլավ Սելեզնևը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք բախումներին մասնակցում է 4 հազար ռուսաստանամետ անջատողական, Սելեզնևն ասել է. «Այդ դեպքում կլինի 4 հազար դագաղ»: