Մատչելի հղումներ

Կիևը նոր հատուկ ուժեր է ուղարկելու Օդեսա


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովի համաձայն, Օդեսա ուղարկվող հատուկ ուժերի նոր ստորաբաժանումները մասամբ կազմված կլինեն «քաղաքացիական ակտիվիստներից, որոնք դժվարին ժամանակներին ցանկանում են օգնություն ցուցաբերել սևծովյան քաղաքին»

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Օդեսա քաղաք կուղարկեն հատուկ ուժերի նոր ստորաբաժանումներ:

Ավակովի համաձայն, Օդեսա ուղարկվող հատուկ ուժերի նոր ստորաբաժանումները մասամբ կազմված կլինեն «քաղաքացիական ակտիվիստներից, որոնք դժվարին ժամանակներին ցանկանում են օգնություն ցուցաբերել սևծովյան քաղաքին»:

Օդեսայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո աշխատանքից հեռացվել է քաղաքի ոստիկանության ամբողջ անձնակազմը, քաղաքի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն:

«Օդեսայում ոստիկանության գործողություններն ամոթալի էին, հնարավոր է՝ հանցավոր: «Համազգեստի պատվի» որևէ քողարկում չի լինելու», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավակովը:

Ուկրաինայի ղեկավարությունը հուսալի չի համարում երկրի տարածքներից շատերի ոստիկանության ստորաբաժանումները երկրում շարունակվող ապստամբության պայմաններում, որին, ըստ Ուկրաինայի իշխանությունների, աջակցություն է տրամադրում Մոսկվան, և որը տեղերում կառավարում են Ռուսաստանի հատուկ ուժերի ներկայացուցիչները: Ավակովի կողմից նշված ստորաբաժանումները մասամբ կազմավորված են այս տարվա սկզբին Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ ցույցերի մասնակիցներից:

Օդեսա ուղարկվող հատուկ ուժերի նոր ստորաբաժանումների հիմքը «քաղաքացիական ակտիվիստներից» կազմելու մասին Ուկրաինայի իշխանությունների կողմից ընդունված որոշումը կարող է է՛լ ավելի մեծ դժգոհություն առաջացնել երկրի կառավարության ընդդիմախոսների շարքում, որոնք մեղադրում են Կիևին այս տարվա ձմռանը տեղի ունեցած ծայրահեղական խմբավորումներին, այդ թվում՝ «Պրավի սեկտոր»-ին աջակցություն տրամադրելու մեջ:

Օդեսայի նկատմամբ վերահսկողության կորուստը կարող է տնտեսական և քաղաքական հսկա հարված դառնալ Կիևի համար, որը մեղադրում է Ռուսաստանին Ուկրաինան մասնատելուն ուղղված գործողությունների իրականացման մեջ:
XS
SM
MD
LG