Ֆրանսիայի իշխանությունները Փարիզ են հրավիրել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին՝ քննարկելու համար երկրի կառավարության հետ շարունակվող առճակատումը, որի պատճառով փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երեքշաբթի օրը հաղորդել է, որ Կլիչկոյին ուղերձ է ուղարկվել այն մասին, որ արտգործնախարարը պատրաստ է հանդիպելու Ուկրաինայի ընդդիմության առաջնորդի հետ Փարիզում:
Ֆաբիուսի համաձայն, քանի որ ինքն ու երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վիլնյուսում անցյալ շաբաթ հանդիպում էին ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, բնական է, որ անհրաժեշտ է հանդիպել նաև երկրի ընդդիմության հետ:
«Այլ երկրի ներքին գործերին միջամտելը մեր գործը չէ, սակայն օրերս մենք զրուցել էինք Յանուկովիչի հետ, և միանգամայն բնական ենք համարում նաև Կլիչկոյի հետ հանդիպելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիմոշենկոն բանտում է», - նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Ուկրաինայի ընդդիմությունը երեքշաբթի օրը հավաքվել է երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ կոչ անելով երկրում իրականացնել հեղափոխություն:
Սպասվում է, որ Ուկրաինայի խորհրդարանում երեքշաբթի օրը քննարկման կդրվի երկրի կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը: Դեռևս հայտնի չէ սակայն, թե արդյոք այս օրինագիծը բավարար աջակցություն կստանա օրենսդիրների շրջանում:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ընթացքում մեկնել է Չինաստան՝ պետական այցով:
Ուկրաինայի ընդդիմության ակտիվիստները նախօրեին արգելափակել էին մուտքը դեպի Կիևում գտնվող կառավարական հիմնական շենքերը՝ Նախարարների խորհուրդն ու Կենտրոնական բանկը: Այս իրադարձություններից մեկ օր առաջ ավելի քան 100 հազար մարդ բողոքի երթի էին դուրս եկել Ուկրաինայի մայրաքաղաքում: Որոշ ցուցարարներ փորձել էին գրոհել պետական մարմինների շենքերը, ինչին ի պատասխան ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ և լուսային նռնակներ: Ոստիկանության ուժերի և ցուցարարների միջև բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 200 մարդ:
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովի համաձայն, բողոքի ցույցերը «դուրս են եկել վերահսկողությունից և ստացել հեղաշրջման բոլոր հատկանիշները»:
ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին նախօրեին ասել է, որ Ուկրաինայի իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված բռնություններն «անընդունելի են»:
Քարնիի համաձայն, Միացյալ Նահանգների իշխանությունները բողոքի խաղաղ ցույցերը հեղաշրջման փորձ չեն համարում: