Թուրքիայում փրկարարները դադարեցնում են փրկարարական աշխատանքները Սոմա քաղաքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած վթարի վայրում:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թանել Յիլդիզի համաձայն, վթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 301-ի: Նա ասել է նաև, որ ածխահանքից հնարավոր է դարձել փրկել 485 հանքագործ:
Ածխահանքում շաբաթ օրն ավելի վաղ տեղի է ունեցել ևս երկու հրդեհ, որոնք խոչընդոտել են հանքի վերջնական ստուգումն իրականացնող փրկարար ծառայությունների աշխատանքը:
Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են իրականացնում ածխահանքում երեքշաբթի օրը տեղի ունեցած հրդեհի և պայթյունի փաստով: Նրանց համաձայն, հանքագործների մեծամասնության մահը վրա է հասել ածխածնի օքսիդով թունավորման պատճառով:
Բազմաթիվ զոհերի պատճառը դարձած վթարը բողոքի մի շարք ցույցեր է հրահրել: Ստամբուլի ոստիկանությունը նախօրեին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու համար հիշատակի արարողության անցկացման վայրը լքելուց հրաժարված մարդկանց: