Մատչելի հղումներ

Էրդողանը ճնշում է լրատվամիջոցներին


Police officers frisk an employee of the Koza Ipek Group during a raid at the company's office in Ankara, Turkey, September 1, 2015. Turkish police raided the offices of the conglomerate with close links to U.S.-based Muslim cleric Fethullah Gulen, an all
Police officers frisk an employee of the Koza Ipek Group during a raid at the company's office in Ankara, Turkey, September 1, 2015. Turkish police raided the offices of the conglomerate with close links to U.S.-based Muslim cleric Fethullah Gulen, an all

Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել լրատվամիջոցներից մեկի սեփականություն հանդիսացող հաստատություններում, որը նախագահ Ռեջեփ Էրդողանին քննադատող լրատվամիջոցների դեմ իրականացվելիք պատժամիջոցներից է:

Հանքաարդյունաբերական ու լրատվական ձեռնարկությունների համախումբ «Քոզա իփեք գրուփի» դեմ իրականացված խուզարկությունները, տեղի ունեցան նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ՝ Էրդողանի նման քայլերի վերաբերյալ նախապես թվիթեր սպրդած տեղեկություններից անմիջապես հետո:

Ըստ Անադոլու գործակալության՝ 23 լրատվամիջոցներ տնօրինող «Քոզա իփեք գրուփ»-ին կասկածում են Ֆեթուլահ Գյուլենին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու շուրջ: Վերջինս հեռացել է Թուրքիայից և բնակվում է ԱՄՆ-ում:

Թուրքիայի ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել խուզարկությունների նպատակը: Սակայն «Քոզա իփեք գրուփի» երկու հեռուստատեսությունների նորությունների խմբագիր Էրքան Աքուսը, նշում է, որ կենտրոնակայաններն ու գլխավոր ստուդիաները, ինչպես նաեւ ընկերության նախագահի գրասենյակը ենթարկվել են խուզարկության։ Նրա խոսքերով, դրա նպատակը լրատվամիջոցների դեմ ճնշումներ բանեցնելն է ու վախեցնելը։

Մի շարք լրագրողներ իրավական հետապնդումների են ենթարկվում՝ տարատեսակ մեղադրանքներով, որոնց շարքում նաև՝ բարձրաստիճան պաշտոնյաներին վիրավորելու մեղադրանքը: Դրանք մեծ մասամբ դեկտեմբերին ձերբակալված լրագրողներն են, որոնց նկատմամբ հետապնդումներն արժանացել են բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտող հայտարարություններին: Եվրոպական խորհրդարանը ևս դատապարտել է այդ ձերբակալությունները։

Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ բախումները լուսաբանելու պատճառով ոստիկանությունը երկուշաբթի օրը ձերբակալել է բրիտանացի երկու լրագրողի և մի թուրք թարգմանչի՝ նրանց դեմ հարուցելով ահաբեկչությանը սատարելու մեղադրանք:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Մարք Թոները կոչով է հանդես եկել՝ հորդորելով Թուրքիային համապատասխանեցնել իր գործողությունները ժողովրդավարության արժեհամակարգին: “Միջազգային համաներում” կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել “Վայս Նյուս” գործակալության լրագրողներին:

Թվիթերում միլիոնից ավել հետևորդ ունեցող, Ֆուաթ Ավնի մականունը կրող օգտատերը` նախապես հաղորդում է Էրդողանի նմանատիպ քայլերի վերաբերյալ: Նրա ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն կա կարծիք, որ նա Էրդողանի կուսակցության վերնախավում կապեր ունեցող անձ է:

Մինչ վերջին ձերբակալությունները Ավնին էր նշել է, որ ոստիկանությունը խուզարկության է ենթարկելու «Քոզա իփեք գրուփը» և նրա հայտնի թերթեր «Բուգյունը» ու «Միլլիեթը»:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG