Թուրքիայի զինված ուժերը երկուշաբթի հայտարարել են, որ Ֆ-4 ու Ֆ-16 մարտական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության 13 թիրախների:
Քրդական այդ կուսակցության տվյալներով, քուրդ մարտիկները կիրակի օրը թուրք 15 զինվոր են սպանել՝ ճանապարհին ռմբահարելով նրանց մեքենան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտահոգված է հարձակման մասին լուրերով, որը ըստ նրա՝ եղել է թուրք զինվորների կողմից տարածքի ականազերծման ժամանակ:
Եթե զոհերի թիվը հաստատվի, ապա հուլիսից ի վեր այն կլինի քրդերի կողմից Թուրքիայում իրականացված ամենամահաբեր հարձակումը, հուլիսից ամսից ի վեր, բռնությունների բռնկումը խաթարեց երկամյա զինադադարը քրդերի ու Թուրքիայի միջև:
Թուրքիան հուլիսի վերջին երկրի հարավ-արևելյան նահանգներում և հյուսիսային Իրաքում սկսեց իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ իր այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողությունը։
Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից Թուրքիայի դեմ 1984 թվականին սկսված հարձակումների եւ հակամարտության ընթացքում երկու կողմից գրանցվել է 4Օ հազար զոհ։
Տիգրան Մարտիրոսյան