Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կդնի իր թեկնածությունը գալիք տարի կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում, եթե այդ մասին իրեն խնդրի իր «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:
«Այս մասին ես դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել: Եթե նման որոշում կայացնեի, ապա անպայման կհայտնեի այդ մասին», - Թուրքիայի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Էրդողանը՝ միաժամանակ հերքելով երկրի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հարաբերությունների վատթարացման մասին լուրերը:
«Մենք ունենք համակարգ, որի հիմքում ընկած են խորհրդակցություններ: Խորհրդակցությունների ամենակարևոր թեման այժմ իմ կուսակցությունն է: Ես կձեռնարկեմ այն ամենը, ինչ իմ կուսակցությունը հանձնարարի ինձ, այն ամենը, ինչ կցանկանա, որ ես կատարեմ», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը, բացի այդ, հերքել է նախագահ Գյուլի հետ գալիք ընտրությունների ժամանակ առճակատման հնարավորությունը:
Էրդողանն ու Գյուլը 2001 թվականին համատեղ են հիմնադրել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, սակայն ժամանակ առ ժամանակ քաղաքական այս երկու գործիչների միջև հարաբերություններում լարվածություն է գրանցվել՝ ի թիվս այլոց Թուրքիայում այս տարվա ամռանը հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունների պատճառով: