Մատչելի հղումներ

Հարձակում Թուրքիայի ոստիկանական ավտոմեքենայի վրա


15 մարդ է վիրավորվել Ստամբուլում ոստիկանական մեքենայի վրա հարձակման արդյունքում

Թուրքական պաշտոնական տեղեկատվության համաձայն, 15 մարդ է վիրավորվել Ստամբուլում ոստիկանական մեքենայի վրա ռումբային մի հարձակման արդյունքում։

Թուրքիայի ՛՛Անադոլու՝՝ պետական լրատվական գործակալության համաձայն, պայթյունը արձանագրվել է երեքշաբթի օրը, երբ ոստիկանական մեքենան շրջելիս է եղել քաղաքի ծայրամասերից մեկում։ Ստամբուլի ոստիկանությունը այժմ հետաքննում է պարզելու, թե արդյոք ռումբի պայթյունը իրականացվել է հեռակառավարման վահանակի միջոցով։ Պատահարից վիրավորվել են թե ՛ ոստիկաններ, թե՛ անցորդներ։ Ծանր վիրավորներ չեն արձանագրվել։

Պատահարի մասին մեղադրանքներ անմիջապես չեն ներկայացվել, սակայն նմանատիպ հարձակումներ անցյալում իրականացվել են քուրդ ապստամբների կողմից։

XS
SM
MD
LG