Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է երեքշաբթի օրը հեռակարավարվող սարքի միջոցով պայթուցիկով բեռնված բեռնատար մեքենայի պայթյունի իրականացումը, որի հետևանքով զոհվել է քաղաքացիական ինը անձ, վնասվածքներ ստացել՝ հինգ մարդ:
Քաբուլի մոտակայքում գտնվող Փաղման բնակավայրում իրականացված պայթյունի հետևանքով վնասվել է մարդատար մի ավտոբուս: Ոստիկանության տվյալների համաձայն, ձերբակալվել է պայթուցիկ նյութը տեղադրած անձը:
Աֆղանստանի նախագահն իր ուղերձի մեջ ասել է, որ «Ռամադան» մահմեդական սուրբ ամսվա ընթացքում քաղաքացիական անմեղ անձանց վնաս պատճառով ահաբեկիչները «ո՛չ մահմեդական են, ո՛չ էլ աֆղանստանցի, և արժանի են միայն նողկանքի»:
Ոստիկանության տվյալների համաձայն, երեքշաբթի օրն իրականացվել է ևս մեկ պայթյուն՝ Քաբուլից դեպի հարավ գտնվող Լոգար նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմակայանի մոտակայքում: Այս պայթյունի հետևանքով, որի համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները, վնասվածքներ է ստացել քաղաքացիական առնվազն 11 անձ:
Ֆրանսիայի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են Աֆղնաստանի Կապիսա նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ զինծառայող կորցնելու մասին:
ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտնել է Աֆղանստանի արևելյան մասում զինյալների կողմից իրականացված հարձակման պատճառով մեկ զինծառայողի մահվան մասին, սակայն չի ներկայացրել զինծառայողի ազգության վերաբերյալ որևէ տեղեկություններ: