Մատչելի հղումներ

Հայկական բողոքի ցույցերի միտումները


평양시민들이 13일 여명거리 중심가를 걸어 준공식 현장으로 향하고 있다.
평양시민들이 13일 여명거리 중심가를 걸어 준공식 현장으로 향하고 있다.

Հայաստանի բողոքի ցույցերը գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նրանց համար հատկապես էական են պետական մարմինների, այդ թվում ոստիկանության վերաբերմունքը մարդկանց ազատ հավաքների իրավունքի իրացման շուրջ, ինչպես նաև՝ լրագրողների իրավունքները:

Կապված էլեկտրաէներգիայի թանկացման նոր օրենքի և դրա հետևանքով սոցիալական լարվածության խիստ աճի հետ, կտրուկ բարձրացրել է հայկական երիտասարդության քաղաքական ակտիվությունը: Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցող բողոքի ցույցերը նոր ներբերում կատարեցին Հայաստանի քաղաքական դաշտում՝ ի դեմս հայ երիտասարդության, իբրև հարստահարմանը դիմադրելու հիմնական օղակ: Դա ընդիմադիր դաշտում ակնառու որոշակի փոփոխություն է, որը աջակցություն ստացավ ոչ միայն լայն զանգվածների, այլ նաև հասարակական կառույցների կողմից, ինչն էլ սկզբում սակավաթիվ ցուցարարների թիվը հասցրեց մի քանի հազարի:

՝՝Ազատություն՛՛ ռադիոկայանի լրագրող Տաթև Լազարյանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ այս շարժումը յուրահատուկ է և աղերսներ չունի ո՛չ ուկրաինական «Մայդանի», ո՛չ էլ վրացական «Վարդերի հեղափոխության» հետ.

Ավելին, Հայաստանում շարժումը աչքի է ընկնում ոչ թե արտաքին քաղաքական ուղղվածության շեշտադրումներով, ինչպես՝ «Մայդանը» ու «Վարդերի հեղափոխությունը», այլ ներքին քաղաքական օրակարգի ընդգծմամբ, որը շեշտը դնում է համակարգային փոփոխությունների վրա, այլ ոչ թե անձերի կամ կուսակցությունների դեմ է ուղղված: Ուշադրության կենտրոնում են հակակոռուպցիոն պահանջները, ինչպես նաև ժողովրդական տարբեր խավերի ձայնի ու պահանջների պետական մարմիններում ներկայացված ու լսելի լինելու խնդիրները: Ոստիկանության կողմից կիրառված բռնության արդյունքում օրակարգում հայտնվեց ժողովրդավարացման մեկ այլ ներքին ուղղվածության խնդիր, այն է՝ լրագրողների դեմ բռնությունների դեմ հակազդման խնդիրը, որը լայն միջազգային արձագանք ստացավ: Այդ մասին իրենց խոսքը ասացին միջազգային տարբեր կազմակերպություններ: Լրագրողների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչ Մուզաֆար Սուլեյմանովը կարևորեց Հայաստանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված լրագրողների նկատմամբ բարյացակամ վերաբերմունք ունեցող երկրի համաբավի պաշտպանությունը, որը խաթարվել էր Հայաստանի ոստիկանության կողմից ցույցը ցրելու արդյունքում, երբ տուժել էին մեկ տասնյակից ավելի լրագրողներ.

«Մեր տվյալներով 14 լրագրող բռնությունների ենթարկվել կամ ձերբակալվել է ոստիկանության այդ գործողությունների արդյունքում, ինչը չափազանց մտահոգիչ է մեզ համար: Մենք կոչ ենք անում Հայաստանին հայտարարել ու հետամուտ լինել, որ նման բռնություններ ու անօրինական գործողություններ իրականացրած իրավապահները պատժվեն»:

Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում միշտ աչքի են ընկել իրենց յուրահատկությամբ։ Հուսանք, որ համաժողովրդական նման շարժումները կհասնեն իրենց նպատակներին։

XS
SM
MD
LG