ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքին երեքշաբթի օրը ցերեկը հարված հասցրած երկու տորնադոն մեծ ավերածությունների պատճառ են դարձել:
Օդերևութաբանները «լայնածավալ և չափազանց վտանգավոր» են որակել քաղաքում տեղի ունեցած փոթորիկները, որոնք խաղալիքի պես վեր էին նետում բեռնատար հսկա մեքենաները:
Տորնադոները վնաս են պատճառել նաև քաղաքի բնակելի հատվածին: Իշխանություններն մինչ այժմ հայտնել են վնասվածքներ և ծանր վնասվածքներ ստանալու 12 դեպքի մասին:
«American Airlines» ավիաընկերությունը մինչև չորեքշաբթի օրը դադարեցրել է Դալաս-Ֆորտ Ուորթի օդանավակայանից իրականացվող բոլոր թռիչքները: Ըստ ավիաընկերության ներկայացուցիչների՝ քաղաքում տեղացած կարկուտը վնաս է հասցրել ավելի քան 100 օդանավի: