«Սոյուզ» տիեզերանավի պարկուճի միջոցով երեքշաբթի օրը Ղազախստանի կենտրոնական մասում վայրէջք են կատարել Միջազգային տիեզերակայանի անձնակազմի անդամները:
Կանադացի Քրիս Հեդֆիլդը, ամերիկացի Թոմ Մարշբուրնը և ռուսաստանցի Ռոման Ռոմանենկոն Երիկիր են վերադարձել Միջազգային տիեզերական կայանքում 146 օր անցկացնելուց հետո:
Այս անձնակազմը եղել է Միջազգային տիեզերակայանն այցելած արդեն 35-րդ արշավախումբը: Միջազգային տիեզերակայան նոր արշավախումբ կուղարկվի մայիսի 28-ին: Մինչ այդ տիեզերակայանում կգտնվեն Ռուսաստանի և ՆԱՍԱ-ի մի քանի տիեզերագնաց:
Կանադացի Քրիս Հեդֆիլդը, որը նախկինում տիեզերք էր բարձրացել «Շաթլ» տեսակի տիեզերանավի անձնակազմի կազմում, դարձել էր Միջազգային տիեզերակայանի կանադացի առաջին հրամանատարը:
Տիեզերակայանը լքելուց հետո Հեդֆիլդը հրաժեշտ էր տվել տիեզերքում ապրելուն՝ ձայնագրելով բրիտանացի ռոք աստղ Դեյվիդ Բոուիի «Space Oddity», թարգմանաբար՝ «Տիեզերքի տարօրինակություն» կատարման իր սեփական տարբերակը: Սակայն մինչև իր կատարումը ձայնագրելը Հեդֆիլդն ամբողջ աշխարհում ձեռք է բերել բազմաթիվ առցանց հետևորդներ՝ վերջիններիս ցուցադրելով, թե ինչպես են ձևափոխվում ամենօրյա սովորական գործողություններն անկշռության պայմաններում: «Twitter»-ում Հեդֆիլդի հետևորդների թիվը գերազանցել է 800 հազարը: