Մատչելի հղումներ

Բանտարկված թալիբները փախուստի են դիմել Աֆղանստանի բանտից


Աֆղանստանի հյուսիսային Սար-ե Փոլ նահանգի պաշտոնյաները հայտնել են նահանգում գտնվող բանտի բանտարկյալների կողմից փախուստ կատարելու մասին, որի ընթացքում զոհվել է երեք բանտարկյալ:

Նահանգի իշխանությունների համաձայն, հինգշաբթի ուշ երեկոյան պայթյունի միջոցով բանտի պատը վնասելուց հետո առաջացած անցքով փախուստի է դիմել մեկ տասնյակից ավելի բանտարկյալ, որոնց թվում կային թալիբների զինյալներ, իսկ զոհերի պատճառն է դարձել բանտի պահակների կողմից բացված կրակը:

Բանտի վրա հարձակման և փախուստը կազմակերպելու համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները:

XS
SM
MD
LG