Մատչելի հղումներ

Դասալքության են դիմել Մեծ Բրիտանիայում Սիրիայի դիվանագետները


Syria Defections
Syria Defections

Իրանի արտգործնախարարը հերքել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի դեպքում խաղաղ անցումային շրջանի որևէ հնարավորություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաղորդել է Լոնդոնում գտնվող Սիրիայի բարձրաստիճան դիվանագետների դասալքության մասին:

Արտգործնախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է Մեծ Բրիտանիայում Սիրիայի գործերի հավատարմատար Խալեդ ալ-Այուբիի հայտարարության մասին: Վերջինս հայտնել է, թե այլևս չի ներկայացնում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը:

Այս ընթացքում Հալեպում շարունակվել են Սիրիայի կառավարական ուժերի ու ապստամբների միջև բախումները: Երկու կողմերը պնդում են, թե հաղթանակ են տարել երկրի հյուսիսում գտնվող այս քաղաքում ծավալված հակամարտության մեջ:

Այսպես, Սիրիայի կառավարությունը հայտնել է քաղաքի Սալահեդինե շրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և ապստամբներին մեծ կորուստներ պատճառելու մասին: Ապստամբները սակայն հայտնել են, որ կառավարական ուժերը նույնիսկ մուտք չեն գործել շրջան, և որ հակամարտությունը շարունակվում է:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը խոստացել է ճնշել Հալեպում տեղի ունեցող ապստամբությունը: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել տարածաշրջանում Սիրիայի ամենաուժեղ դաշնակից՝ Իրան կատարվող այցի ընթացքում:

Մոալեմի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականի դեպքում խաղաղ անցումային շրջանի որևէ հնարավորություն:
XS
SM
MD
LG