Մատչելի հղումներ

Հալեպում շարունակվում են լայնածավալ բախումները


Սիրիայի ընդդիմության առաջնորդները հայտնել են աքսորի մեջ անցումային կառավարություն ձևավորման աշխատանքները մեկնարկելու մասին

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հաղորդել են լայնածավալ բախումների շարունակության մասին, ներառյալ երկրի ամենամեծ քաղաք Հալեպում:

Մեծ Բրիտանիայից գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, կառավարական ուժերը կրկին հրետանային կրակ են բացել Հալեպի մի քանի շրջանի ուղղությամբ, իսկ կառավարական ստորաբաժանումների զինծառայողները քաղաքում մարտեր են վարել ապստամբների դեմ:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ»-ի իրավապաշտպանների և ականատեսների համաձայն, որոնց կողմից հաղորդվող տեղեկությունները հնարավոր չէ հաստատել՝ օտարերկրյա մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով, կառավարական ստորաբաժանումները Դերաա նահանգի որոշ բնակավայրերի ուղղությամբ հրետանային կրակ են բացել և այլախոհների դեմ արշավներ իրականացրել:

Ակտիվիստների համաձայն, բախումներ են տեղի ունեցել նաև մայրաքաղաք Դամասկոսի որոշ շրջաններում, ինչպես նաև Հոմս նահանգում:

Սիրիայի ընդդիմության առաջնորդները երեքշաբթի օրը հանդիպում են անցկացրել Կահիրեում, որի ընթացքում հայտնել են աքսորի մեջ անցումային կառավարություն ձևավորելու աշխատանքները մեկնարկելու մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը երկուշաբթի օրը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայի քաղաքացիական բնակչության վրա հրետանու և ծանր սպանության օգտագործման ունեցած ազդեցությամբ և ոչ մի պարագայում քիմիական զենք չօգտագործելու կոչով է դիմել է նախագահ Բաշար ալ-Ասադին:

ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսի համաձայն, վերջին մի քանի օրվա ընթացքում Սիրիայի ընդդիմության և կառավարական ուժերի միջև պայքարի կիզակետում հայտնված Հակեպը լքել է մոտ 200 հազար մարդ:
XS
SM
MD
LG