Հորդանանի տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ երկրի ռազմակայաններից մեկում վայրէջք է կատարել Սիրիայի օդուժի կործանիչներից մեկը, որի օդաչուն դիմել է Հորդանանի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Սիրիայի պետական լրատվամիջոցները հինգշաբթի ավելի վաղ հայտնել են, որ զինուժը կորցրել էր կապը գնդապետ Հասան ալ-Համադեի հետ, որը երկրի հարավում կատարում էր ուսումնական թռիչք «ՄիԳ-21» մակնիշի կործանիչով:
Սա Սիրիայի զինված ուժերում օդանավի օգտագործմամբ կատարված դասալքության առաջին դեպքն է:
Այս ընթացքում Սիրիայի ակտիվիստներն ու բնակիչները հայտնել են, որ կառավարական ստորաբաժանումները շարունակել են Հոմսի ռմբակոծությունը, որի պատճառով զոհվել է երկու մարդ:
Ակտիվիստները հայտնել են նաև, որ Դերաա նահանգի Ինխիլ քաղաքի ուղղությամբ բացված հրետանային
կրակի պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ: