Մատչելի հղումներ

Քիմիական զենքի փորձագետներն ակնկալում են ստանալ Սիրիայի կառավարության քիմիական զինաթափման ծրագիրը


Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությունն ակնկալում է ստանալ քիմիական զենքի ոչնչացման եղանակների վերաբերյալ Սիրիայի կառավարության կողմից մշակված նախնական փաստաթուղթը 24 ժամվա ընթացքում

Սիրիայում քիմիական զինաթափումն իրականացնող առաքելությունն ակնկալում է, որ այս երկրի կառավարությունը հինգշաբթի օրը կներկայացնի քիմիական զինանոցի ոչնչացման ծրագիր:

Քիմիական զենքի ոչնչացումը Սիրիան այս զինատեսակից մինչև գալիք տարվա կեսն ազատելու մասին ՄԱԿ-ի և Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության միջև կնքված համաձայնագրի վերջնական փուլն է հանդիսանում:

Սիրիայի իշխանությունները քիմիական զինաթափման ծրագիր պետք է ներկայացնեն մինչև գալիք կիրակի օրը: Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության խոսնակը հայտնել է սակայն, որ կազմակերպությունն ակնկալում է ստանալ քիմիական զենքի ոչնչացման եղանակների վերաբերյալ Սիրիայի կառավարության կողմից մշակված նախնական փաստաթուղթը 24 ժամվա ընթացքում:

Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպության փորձագետներն արդեն իսկ այցելել են Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի արտադրության հզորությունների մեծ մասը, որտեղ այժմ իրականացվում են այս զինատեսակի արտադրության համար կիրառվող սարքավորումները շարքից դուրս հանելու աշխատանքները:

Կազմակերպությունը վստահություն է հայտնել, որ Սիրիայում քիմիական զենքի արտադրության հզորությունները հնարավոր կլինի շարքից հանել մինչև նոյեմբերի 1-ին լրացող վերջնաժամկետը:
XS
SM
MD
LG