Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն ուղերձ է հղել երկու Սուդաններին



ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսագրված ուղերձ է հղել Սուդանի ու Հարավային Սուդանի ժողովուրդներին՝ ասելով, թե ՝՝հակամարտությունը երկու պետությունների միջեւ անխուսափելի չէ՛՛, ու որ նրանց ղեկավարներն ունեն պատերազմից խուսափելու հնարավորություն։

Օբամայի ուղերձն ինտերնետում հայտնվեց շաբաթ օրն այն բանից հետո, երբ Սուդանում սկվսեցին տոնակատարություններ՝ նշելու Հարավային Սուդանից Հեգլիգի նավթի հանքերը վերագրավելու փաստը։
Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը մասնակցում էր մայրաքաղաք Խարթումում անցկացվող հաղթանակի քայլարշավին, իսկ Հեգլիգում տոնակատարություններ էին անցկացվում բանակային ուժերի մասնակցությամբ։

Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը Հեգլիգի նավթահանքերը Սուդանից գրավել էր ապրիլի 1Օ-ին՝ առաջ բերելով երկու կողմերի միջեւ պատերազմ սկսելու վտանգ։

Անցյալ տարվա հուլիս ամսին Սուդանից Հարավային Սուդանի անկախացումից հետո երկու երկրների միջեւ չեն լուծվել սահմանային տարաձայնությունները, նավթահանքերի պատկանելության խնդիրները եւ քաղաքացիությանը վերաբերող հարցերը։

XS
SM
MD
LG