Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:
Կողմերը, Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացը՝ ընդգծելով, որ ստորագրվել և այժմ վավերացման փուլում են գտնվում վիզաների դյուրացման և հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:
Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաև Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում:
Եվրամիության հանձնակատար Ֆյուլեին հուլիսի 10-ին ընդունել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը հանդիպման ընթացքում նշել է, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել:
«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Եվրամիության կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Հանձնակատար Ֆյուլեն, ըստ հաղորդագրության, բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է, և վերահաստատելով Եվրամիության հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս է հայտնել, որ այս տարվա նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
« Հանդիպմանը երկուստեք նշվել է Եվրամիություն-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ է արվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությանը», - նշված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: