Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը


ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը տարածել է հայտարարություն, որով դատապարտել է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերը և կոչ արել կողմից հարգել զինադադարը:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (Ռոբերտ Բրադկեն` Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանի Դաշնությունից, և Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) խիստ մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում հրադադարի մի շարք խախտումների մասին վերջին զեկուցումներից, որոնց պատճառով զոհեր և տուժածներ կան: Նման անմիտ գործողությունները հակառակ են ուժի կիրառությունից զերծ մնալուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն կողմերի նվիրվածությանը և հակասում են 2012 թվականի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի, Սարգսյանի և Մեդվեդևի համատեղ հայտարարության ոգուն»:

«Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի ցանկացած կորուստ և կրկնում, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա: Համանախագահները բոլոր կողմերին հորդորում են հարգել 1994-ի զինադադարը և զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կհանգեցնեն հետագա սրացմանը»:

XS
SM
MD
LG