Իսպանիայում կիրակի օրը սկսվեցին խորհրդարանական ընտրություններ, երբ երկիրը կանգնած է տնտեսական դժվարին կացության առջեւ, ինչը կանխատեսում է սոցիալիստների կողմից երկիրը 8 տարի կառավարելուց հետո, ընդդիմադիր մեծաթիվ պահպանողականների մուտքը խորհրդարան։
Ընտրություններից առաջ անցկացված հարցումների արդյունքում Մարիանո Ռաջոյի աջ-կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունն իր ամենամեծ հաղթանակն է տանելու՝ ստանալով 35Օ տեղանոց խորհրդարանում բացարձակ մեծամասնություն։
Ռաջոյն ընտրություններում պայքարում է ընդդեմ սոցիալիստ թեկնածու Ալֆրեդո Պերեզ Ռուբալկաբայի։ Վարչապետ Հոսե Լուիս Ռոդրիգես Զապատերոն որոշել է չպայքարել երրորդ անգամ վերընտրվելու համար, հենվելով իր ցածր ցուցանիշների վրա։