Համակարգիչներն ու շարժական սարքերը փոխում են ընտրողների կողմից թեկնածուների մասին տեղեկություններ ստանալու արագությունն ու ճանապարհները:
«Twitter» և «Facebook» սոցիալական կայքերի նման կայքերը նոր սերնդի ընտրողների համար գնալով առավել հաճախ են փոխարինում տեղեկություններ ստանալու ավանդական աղբյուրները:
Նախագահ Բարաք Օբամայի և նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի միջև առաջին հեռուստաբանավեճին, «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն, տասը ամերիկացիներից մեկը հետևել է՝ միաժամանակ տեղեկանալով նորությունների մասին շարժական սարքերի կամ համակարգչի միջոցով:
««Twitter»-ը ահռելի մեծ ազդեցություն է ունեցել՝ ընտրությունների շուրջ վարվող քննարկումների ծավալի առումով», - ասել է «Twitter»-ի ներկայացուցիչ Էդամ Շարփը:
Շարփի համաձայն, սոցիալական այս կայքում հեռուստաբանավեճի ընթացքում հրապարակված հաղորդագրությունների ծավալը սովորական մեկ րոպեի ընթացքում 1000 հաղորդագրություններից կտրուկ ավելանում է՝ հասնելով մեկ րոպեում հարյուր հազար հաղորդագրություն ցուցանիշի:
Օգտագործելով «Twitter»-ում հրապարակված հաղորդագրությունների մասին տվյալները, Շարփն ասում է, որ հնարավոր է անմիջապես պատկերացում կազմել այն մասին, թե ինչպիսի դեր ունեն հեռուստաբանավեճերն Ամերիկայի հասարակության համար:
«Մեկ կամ երկու սերունդ առաջ տվյալ օրվա ընտրարշավի ընթացքում տեղի ունեցածի մասին տեղեկություները ստանալու համար անհրաժեշտ էր սպասել օրաթերթի առավոտյան համարին: Այսօր մենք հնարավորություն ունենք հետևելու իրադարձություններին դրանց ծավալման ընթացքում, այդ թվում՝ «Twitter» կայքի միջոցով, և իրական ժամանակում առավել մոտ հայտվել թեկնածուներին և իրադարձություններին», - քննարկելով սոցիալական կայքերի դերը՝ ասում է «Twitter» -ի ներկայացուցիչ Էդամ Շարփը: