Մատչելի հղումներ

«Շատ հեռու՝ շատ արագ. Սոչին, զբոսաշրջություն ու Կովկասյան հակամարտությունը»


«Ռուսաստանի հարավում վերջերս տեղի ունեցած ռմբակոծությունները կարող են դառնալ Կովկասում ավելի բազմաթիվ բռնությունների և անկայունության նախագուշակ, եթե Մոսկվան չփոխարինի ճնշումները քաղաքական երկխոսությամբ». «Միջազգային ճգնաժամային խումբ»

«Ռուսաստանի հարավում վերջերս տեղի ունեցած ռմբակոծությունները կարող են դառնալ Կովկասում ավելի բազմաթիվ բռնությունների և անկայունության նախագուշակ, եթե Մոսկվան չփոխարինի ճնշումները քաղաքական երկխոսությամբ»:

Այս մասին ասված է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության վերջին «Շատ հեռու՝ շատ արագ. Սոչին, զբոսաշրջություն ու Կովկասյան հակամարտությունը» զեկույցում, որտեղ ուսումնասիրվում են այն հնարավորություններն ու վտանգները, որոնք Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը և «Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր» նախագիծը ներկայացնում են տարածաշրջանի անվտանգության համար:

«Չնայած չափավոր սալաֆիներին ներգրավելու ուղղությամբ ավելի վաղ արված փորձերը հույս էին ներշնչում, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կրոնական և անվտանգության ոլորտում ձեռնարկված՝ բռնություններով զուգակցվող միջոցառումները հակամարտություններով լի այս տարածաշրջանում լարվածության բարձրացման վտանգ են ներկայացնում: Վերջին հարձակումները, ներառյալ Վոլգոգրադում իրականացված երկու պայթյունը, վկայում են այն մասին, որ իսլամիստ ահաբեկիչները կարող են հարձակումներ իրականացնել ամբողջ երկրով մեկ և անհանգստություն պատճառել Մոսկվային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ, որոնց նախապատրաստական շրջանում բազմիցս հնչել են տեղի բնակչության նկատմամբ չարաշահումների իրականացման մեղադրանքներ», - ասված է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության նոր զեկույցը ներկայացնող հաղորդագրության մեջ:

Հետազոտական կազմակերպության համաձայն, բացի անմիջական վտանգներից, հարձակումները և դրանց հնարավորությունը վկայում են Հյուսիսային Կովկասի հակամարտություններում քաղաքական համապարփակ լուծման հասնելու անհրաժեշտության մասին՝ նախքան տուրիստական հավակնոտ ծրագրերի ամբողջական մեկնարկը երկրի այն մասերում, որտեղ դեռևս ակտիվ գործում են զինյալների խմբավորումները կամ որոնց վրա լուրջ ազդեցություն է ունեցել հակամարտությունը:

«Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր» նախագծի մեջ ամենախոստումնալից ներդրումը կդառնա Մոսկվայի կողմից տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները դադարեցնելուն ուղղված երկարաժամկետ և համապարփակ աշխատանքների իրականացումը: Տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ են իրավական հստակ շրջանակներ, սեփականության իրավունքների և տեղական տնտեսական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև բնակչության մասնակցությունը որոշումներ կայացնելու գործընթացին՝ տեղական մակարդակի վրա աջակցություն ձևավորելու նպատակով», - նշել է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության Հյուսիսային Կովկասի գծով նախագծերի ղեկավար Եկատերինա Սոկիրյանսկայան:
XS
SM
MD
LG