ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվար Սնոուդենը «զրոյական» է գնահատել Չինաստանի և Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ԱԱԳ-ի գաղտնի փաստաթղթերը ստանալու հնարավորությունը:
«Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականին տված հարցազրույցում Սնոուդենն ասել է, թե իր մոտ ունեցած գաղտնի բոլոր փաստաթղթերն ինքը փոխանցել է Հոնկոնգի լրագրողներին:
Էդվարդ Սնոուդենը պնդում է, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա տեղափոխվելու ժամանակ համակարգչային ֆայլեր իր հետ վերցնելը «խելամիտ չէր լինի»:
ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայողի համաձայն, ինքը քաջատեղյակ է Չինաստանի համակարգչային հակահետախուզությունից, և որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ը գիտի, որ ինքը պաշտպանել է գաղտնի տեղեկությունները Չինաստանի լրտեսներից: