Էդվարդ Սնոուդենի հայրը Ռուսաստանի մուտքի արտոնագիր է ստացել և շուտով կմեկնի Ռուսաստան՝ իր որդուն այցելելու նպատակով:
Այս մասին հայտնել է ընտանիքի փաստաբան Բրյուս Ֆայնը, որի համաձայն Լոն Սնոուդենը կասկածանքով է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից հետախուզական ծրագրերը սահմանափակելու հայտարարություններին:
Լոն Սնոուդենը, բացի դրանից, չի համարում, որ Միացյալ Նահանգներում իր որդուն կտրամադրվի արդար դատավարության հնարավորություն:
«Մենք նախատեսում ենք հանդիպել Էդվարդի հետ և առաջարկել նրան օգտվել այն փաստաբանների ծառայություններից, որոնք ունեն «Լրտեսության մասին» ԱՄՆ-ի օրենքով մեղադրված անձանց պաշտպանությունն իրականացնելու փորձ», - ասել է Սնոուդենների ընտանիքի փաստաբանը:
Սնոուդեն-ավագը, նախօրեին հադես գալով հեռուստատեսությամբ, քննադատության է ենթարկել Օբամայի վարչակազմի կողմից իր որդու գործողություններին տված գնահատականը և կասկածանք է արտահայտել նախագահի այն հայտարարության կապակցությամբ, որտեղ վերջինս խոստացել էր բարձրացնել հետախուզական ծրագրերի նկատմամբ հսկողության արդյունավետությունը և անել այն ամենը, ինչ, Օբամայի կարծիքով, պետք է վերականգնի հասարակության վստահությունը պետական ծրագրերի նկատմամբ:
«Կարծում եմ՝ նրա ասածի հիմնական մասը պարզապես խոսքեր են», - ասել է Լոն Սնոուդենը «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ չի նախատեսում որևէ գործարք կնքել ԱՄՆ-ի պետական մարմինների հետ, որոնց արդյունքում իր 30-ամյա որդին կկարողանար վերադառնալ Միացյալ Նահանգներ:
«Մեր առաջնորդների և առաջատար կոնգրեսականների բազմաթիվ հայտարարություններից հետևում է, որ նրանց միանգամայն անպատասխանատու և անհետևողական են վերաբերվում արդարադատության մեր համակարգին: Նրանք, այսպես ասած, «թունավորել են ջրհորը»՝ ազդեցություն գործելով հասարակական կարծիքի, այս թվում՝ հնարավոր երդվյալ ատենակալների կարծիքի վրա», - ասել է Սնոուդեն-ավագը: