Մեծ Բրիտանիան այս տարի նշում է նավապետ Սքոտի Հարավային բևեռ հասնելու հարյուրամյակը: Տարաբախտ ճամփորդության ժառանգությունը դեռ շարունակվում է մեր օրերում, երբ գիտնականները, մեր մոլորակի ծայրահեղությունները բացահայտելու համար, արշավում են Անտարկտիդա: Բրիտանական մի արշավախումբ վերջերս է վերադարձել այնտեղից, ուր նրանք սառույցը հորատելու են 3 կիլոմետր խորությամբ՝ հասնելու ենթասառցային մի լճի, ուր հնարավոր է կենդանական անհայտ աշխարհի գոյությունը:
Պատրաստությունները տևել են Անտարկտիդայի երկու ամառ: Հետազոտության խմբի մասնակիցներից է միկրոկենսաբան Դեվիդ Փիըրսը, որն ասում է, որ ենթասառցային լճերը առաջին անգամ 1970-ականներին հայտնաբերելուց հետո գիտնականները հասկացան, որ սառցի տակ լրիվ նոր էկոհամակարգի գոյությունը հնարավոր է: «Հնարավոր է՝ որ այդ էկոհամակարգը մեկուսացված է կենսամակերևույթից միլիոնավոր տարիներով: Հնարավոր է, որ այն նաև տեղեկություններ է պարունակում սառցե շերտերի մասին, ինչը կարևոր է, քանի որ եթե սառցե շերտերը փլվել են անցյալում, հնարավոր է՝ նորից փլվեն», - ասում է Փիըրսը:
Սարքավորումները հորատման վայր հասցնելը յուրահատուկ առաջադրանք է:
70 տոննա կշռող արկղեր ինքնաթիռներով են հասցվել այստեղ։ Իսկ տրակտոր-գնացքը սարքավորումները փոխադրում է ևս 250 կիլոմետր ճանապարհով մինչև Էլսուորթ լճից վերև գտվնող հիմնական ճամբարը: Հորատումը կսկսվի 2012թ. վերջին:
Ենթասառցային լճին հասնելու տեխնոլոգիաները վերջրես են զարգացել:
«3,5 կիլոմետր խորությամբ հորատելու աշխատանքներում տաք ջրի գեներատորին ամրացված խողովակ ենք իջեցնելու, և այն իր ճանապարհին փոքր անցք է բացելու: Ապա զննափող ենք իջեցնելու՝ ջրի և նստվածքանյութի նմուշներ վերցնելու համար» , - ասում է Փիըրսը:
Ամենամեծ դժվարությունը նմուշները մաքուր պահելն է, ուստի սարքավորումները և պահպանման համակարգը պետք է մանրէազերծվեն: Գիտնականի համաձայն, նախնական հաշվարկներով լճի ջրի մեկ միլիլիտրը 775 դոլար կարժենա, «ինչը շատ թանկ նմուշ է, և մենք պետք է համոզված լինենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»:
Էլսուորթ լճի ծրագիրը համընկնում է բրիտանացի հետախույզ նավապետ Սքոտի դեպի հարավային բևեռ ճամփորդության հարյուրամյակի հետ:
Սահնակների, մի քանի շների և ձիերի օգնությամբ Սքոտը ցանկանում էր առաջինը հասնել հարավային բևեռ, սակայն նորվեգացի Ռուալդ Ամունդսենը նրանից առաջ հասավ այնտեղ:
Լոնդոնի Արքայական աշխարհագրության հասարակության կապիտան Սքոթի ցուցահանդեսի ղեկավար Ալասդեր Մաքլեոդի համաձայն, ծովային կենսաբանության, բուսաբանության և օդերևույթաբանության վերաբերյալ նավապետի հրատարակած 25 հատորները առաջին գիտական տվյալներն են եղել Անտարկտիդայի մասին:
Էլսուորթ լճի ծրագրի գիտնականների խոսքով՝ անհայտը բացահայտելու ակնկալությունը շարունակում է ոգեշնչել արշավախմբերին։