Մատչելի հղումներ

Գորբաչովին կարող են դատի տալ՝ «ԽՍՀՄ-ի փլուզմանը բերած գործողությունների համար»


Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները պահանջում են հետաքննել Խորհրդային Միության վերջին առաջնորդի գործողությունները, որոնց արդյունքում, նրանց կարծիքով, փլուզվել է ԽՍՀՄ-ը

Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ նախապատրաստել են երկրի գլխավոր դատախազին հասցեագրված հարցում, որտեղ ներկայացվում է Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի գործողությունները ստուգման ենթարկելու մասին պահանջ:

Ստուգման արդյունքում կարող է քրեական գործ հարուցվել, և Գորբաչովին կարող են մեղադրել այն բանի մեջ, որ իր գործողությունները բերել են Խորհրդային Միության փլուզման:

«Ռոյթերս» գործակալության հաղորդագրության համաձայն, Միխայիլ Գորբաչովը «անհեթեթություն» և «անձնական փիար» է որակել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների այս գործողությունները:
XS
SM
MD
LG