Մատչելի հղումներ

Ռուսաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել չարտոնված ցույցերի դիմաց տուգանքների չափի բարձրացման օրինագիծը


Ռուսաստանի օրենսդիրները հավանության են արժանացրել չարտոնված ցույցերի մասնակիցների նկատմամբ կիրառվող տուգանքների կտրուկ բարձրացման մասին օրինագիծը:

Երկրի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի կողմից երրորդ և վերջնական ընթերցմամբ երեքշաբթի օրն ընդունված օրինագծի կողմ է քվեարկել խորհրդարանի 241, դեմ՝ 147 պատգամավոր:

Օրենքով նախատեսվում է բարձրացնել չարտոնված ցույցերի մասնակիցների նկատմամբ տուգանքների չափը 30-ի դոլարից մինչև մոտ 9 հազար դոլար, նախատեսվում է նաև կիրառել մինչև 200 ժամ հանրային աշխատանքներ: Օրենքում կատարվել են նաև այլ փոփոխություններ, որոնք միտված են չարտոնված հանրահավաքներին խոչընդոտելուն:

Ռուսաստանի ոստիկանությունը երեքշաբթի օրը ձերբակալել է խորհրդարանի շենքի մոտակայքում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության կողմից ներկայացված օրինագծի ընդունման դեմ բողոքի ցույց անցկացնող 20 ցուցարարի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած կուսակցությունը նախկինում առաջարկել էր բարձրացնել տուգանքի չափը մինչև մոտ 31 հազար դոլար:

XS
SM
MD
LG