Մատչելի հղումներ

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ուդալցովի նկատմամբ


Ուդալցովին մեղադրում են զանգվածային խռովություններ հրահրելու ծրագրերի մշակման մեջ

Ռուսատանի իշխանությունները հայտնել են երկրի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Ուդալցովի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:

Ուդալցովին մեղադրում են զանգվածային խռովություններ հրահրելու ծրագրերի մշակման մեջ:

Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է, որ հետաքննության մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ երկրի կառավարությանը սատարող հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել է վավերագրական մի կինոնկար, որտեղ ցուցադրված է Ուդալցովը, որը Վրաստանի պաշտոնյաների հետ քննարկում է Ռուսաստանի կառավարությունը տապալելու ծրագրեր:

Հետաքննչական հանձնաժողովի համաձայն, կինոնկարն ուսումնասիրվել է և չի հայտնաբերվել դրա կեղծ լինելու որևէ նշան:

Ըստ հաղորդագրությունների, Մոսկվայում չորեքշաբթի օրը խուզարկվել է Ուդալցովի բնակարանը:

Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն հայտնել է նաև ընդդիմության մի քանի այլ ներկայացուցչի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին:

Կոմիտեն իր հայտարարության մեջ զգուշացրել է նաև, որ «նրանք, ովքեր կարծում են, թե կարող են կազմակերպել խռովություններ և ծրագրել ահաբեկչական գործողություններ՝ մտածելով, թե մնալու են անպատիժ, հաշվի չեն առնում Ռուսաստանի անվտանգության ուժերի մասնագիտական որակավորումը»:

Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի համաձայն, Մոկսվայի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ մեղավոր ճանաչված օտարերկրացիների դեն հետաքննությունն կիրականացվի միջազգային օրենսդրության համաձայն:
XS
SM
MD
LG