Մատչելի հղումներ

Ռուսատանի իշխանությունների ներկայացուցիչները բարձրացել են «Գրինփիս»-ի նավ


«Գրինփիս». «Արկտիկայում նավթի արդյունահանման օֆշորային աշխատանքները պետք է արգելափակվեն, քանի նավթի արտանետման դեպքում այնտեղ անհնար կլինի իրականացնել մաքրման աշխատանքներ»

Բնապահպանական «Գրինփիս» կազմակերպությունը հայտնել է Կարսկի ծովում իր նավի վրա պետական մարմինների ներկայացուցիչների բարձրանալու մասին:

«Գրինփիս»-ը երկուշաբթի օրը հայտնել է, որ Ռուսաստանի առափնյա հսկողության պահակազորի ծառայողներն առանց թույլտվության բարձրացել են «Արքթիկ Սանրայզ» նավն այն բանից հետո, երբ բնապահպանական կազմակերպությունն իջացրել է «Փրկեք Արկտիկան» դրոշներ տեղափոխող փչովի նավակներ Ռուսատանի «Ռոսնեֆտ» և ամերիկյան «ԷքսոնՄոբիլ» ընկերությունների պատվերով նավթի որոնման աշխատանքներ կատարող նավի մոտ:

Կազմակերպության Արկտիկայի արշավներ իրականացնող ակտիվիստ Քրիստի Ֆերգյուսոնի համաձայն, Արկտիկայում նավթի արդյունահանման օֆշորային աշխատանքները պետք է արգելափակվեն, հատկապես վտանգված տեսակների՝ սպիտակ արջերի և նարվալների բնակության վայր հանդիսացող հեռավոր վայրերում, քանի որ այնտեղ, նավթի արտանետման դեպքում, անհնար կլինի իրականացնել մաքրման աշխատանքներ:

Ֆերգյուսոնն ասել է նաև, որ «Գրինփիս»-ն իրականացնում է բնության հիասքանչ մի վայրի մոնիթորինգ, ուր, ըստ էության, բացակայում են անկախ դիտորդները:

Ռուսաստանն ավելի վաղ մերժել էր «Գրինփիս»-ի նավին Կարսկի ծովի մուտք գործելու թույլտվությունը, սակայն նավն այնուամենայնիվ մուտք է գործել ծովի ջրերը շաբաթ առավոտյան:

Ռուսաստանի իշխանությունները դեռևս մեկնաբանություններ չեն ներկայացրել բնապահպանների նավ պետական մարմինների ներկայացուցիչների բարձրանալու կապակցությամբ:
XS
SM
MD
LG