Մատչելի հղումներ

Մոսկվայի մարզում ահաբեկչական հարձակում նախապատրաստողներ են ոչնչացվել


Ռուսատանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է

«Մոկսվայի մարզի Օրեխովո-Զուևո քաղաքում ոչնչացվել է ահաբեկչական հարձակում նախապատրաստվելու մեջ մեղադրվող երկու անձ: Երրորդ կասկածյալը ձերբակալվել է»:

Այս մասին հաղորդել են Ռուսաստանի իշխանությունները, որոնց համաձայն անվտանգության ծառայությունների կողմից իրականացված գործողությունների արդյունքում խարխլվել են Ռուսաստանի մայրաքաղաքում ահաբեկչական հարձակում իրականացնելու կասկածյալների ծրագրերը:

Ռուսատանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ կասկածյալներին առաջարկված էր հանձնվել, սակայն դրան ի պատասխան նրանք կրակ են բացել:

Փոխհրաձգության հետևանքով վնասվածքներ է ստացել անվտանգության ուժերի աշխատողներից մեկը:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի համաձայն, կասկածյալները Ռուսաստանի քաղաքացիներ են, որոնք վերապատրաստում են անցել «աֆղանա-պակիստանյան տարածաշրջանում»՝ Մոսկվայում ահաբեկչական հարձակում իրականացնելու նպատակով:

Ըստ հաղորդագրության, Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են ինչպես հակաահաբեկչական գործողության նախապատրաստական փուլի, այնպես էլ գործողության իրականացման արդյունքների մասին:
XS
SM
MD
LG