«Ռուսաստանը Սիրիա է առաքել հականավային ժամանակակից թևավոր հրթիռներ՝ այսպիսով ցուցադրելով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը տրամադրվող օժանդակության խորությունը»:
Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է ամերիկյան «Նյու Յուրք Թայմս» պարբերականը, որը, վկայակոչելով անունը բացահայտելուց հրաժարված ԱՄՆ-ի պետական մարմինների ներկայացուցիչներին, պնդում է, թե Ռուսաստանը անցյալում նույնպես «Յախոնտ» տեսակի հրթիռներ է առաքել Սիրիա:
«Վերջերս առաքված հրթիռները սակայն համալրված են նշանառության տեղորոշչային գերժամանակակից համակարգերով, որոնց կիրառումն առավել արդյունավետ է դարձնում այս հրթիռները», - գրում է պարբերականը՝ վկայակոչելով հետախուզական գաղտնի տեղեկություններին մուտք գործելու հնարավորություն ունեցող ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկին:
«Ասադի կառավարությունն երկրի ընդդիմության ուժերի դեմ արդեն իսկ կիրառում է «Սկադ» և «երկիր-երկիր» դասի գործողության մեծ շառավիղ ունեցող այլ հրթիռներ: «Յախոնտ» տեսակի հականավային համակարգերը սակայն հզոր գործիք են, որոնց միջոցով հնարավոր է հակազդել ռազմածովային էմբարգոյի, թռիչքազերծ գոտու և սահմանափակ օդային հարվածների միջոցով միջազգային հանրության կողմից Սիրիայի ընդդիմությունը հզորացնելու բոլոր փորձերին», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը: