Մատչելի հղումներ

Ռուսաստանի սննդի արգելքը հակաարևմտյան ուղերձ է


Russia Dutch Flowers

Ռուսաստանը այրում է Հոլանդիայից բերված ծաղիկները, ապականում՝ հարյուրավոր տոննաներ կշռող սնունդը՝ այդպես պայքարելով Արևմուտքից ներմուծման դեմ, ի պատասխան իր դեմ հարուցած պատժամիջոցների:

Ռուսաստանը հոլանդական ծաղիկներ է այրում, մի քանի օր առաջ 500 տոննայից ավել Արևմուտքի երկրների արտադրած սննունդը ոչնչացնելուց հետո, որը ներմուծման արգելքի տակ է:

Ըստ իշխանությունների ծաղիկները կարող են վնասատու միջատներ կրել: Սակայն քաղաքական վերլուծաբանները, ինչպես օրինակ Մոսկվայի Քարնեգիի կենտրոնից Անդրեյ Կոլեսնիկովը, հակված են դա կապել մալայզիական օդանավի կործանման գործը Հոլանդիայի հետաքննիչների կողմից ուսումնասիրվելու փաստի հետ. «Չեմ կարծում, որ դա համընկել է միմյանց: Սա ևս մեկ ցուցադրական քայլ է հակաարևմտյան տրամադրությունների հոսքում»:

Հոլանդացի հետաքննիչները ասում են, որ ինքնաթիռի անկման վայրում գտել են կասկածելի ռուսաստանյան արտադրության հրթիռի մասեր: Մինչդեռ Կրեմլը նշում է, որ միայն Ռուսաստանը չէ, որ ռուսական հրթիռներ ունի և մեղադրում է Կիևին ու Արևմուտքին բանսարկությունների մեջ, որոնք, ըստ Ռուսաստանի, նպատակ ունեն խաթարել իր մասին պատկերացումները:

Սակայն ըստ քննադատների, սննդի ապականման տեսարանները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ միլիոնավոր ռուսաստանցիներ աղքատության մեջ են ապրում, ցույց են տալիս, որ պաշտոնյաներն իրենք են վնաս հասցնողները:

Իշխանությունները ասում են, որ սննդի արգելքը խթանում է երկրի ներսում այդ ապրանքների արտադրությունը՝ կրճատելով մրցակցությունը և լցնելով շուկաները ավելի անորակ ապրանքով: ԱՄՆ-ում՝ 20-րդ դարի տնտեսական գերարտադրության ճգնաժամերի տարիներին, պետությունը նույնպես ոչնչացնում էր սնունդը՝ չբաժանելով աղքատներին: Սակայն դա պայմանավորված էր տնտեսական անհրաժեշտությամբ: Ըստ Կոլսենիկովի, վիճակը վատանում է հատկապես կապված համախառն ներքին արդյունքի անկման հետ:

Ռուսաստանը արգելել է սննդի մուտքը Ավստրալիայից, Կանադայից, Եվրոպական Միությունից, Նորվեգիայից և Միացյալ Նահանգներից: Կրեմլը ծրագրում է ավելի մեծաթիվ երկրներ ավելացնել այդ ցուցակին՝ ներառելու նրանց, որոնք աջակցում են իր դեմ պատժամիջոցների կիրառմանը:

XS
SM
MD
LG